Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վլադիմիր Գասպարյանն ու Գեորգի Կուտոյանը պաշտոնանկվեցին, Վալերի Օսիպյանը և Արթուր Վանեցյանը նշանակվեցին

Վլադիմիր Գասպարյանն ու Գեորգի Կուտոյանը պաշտոնանկվեցին, Վալերի Օսիպյանը և Արթուր Վանեցյանը նշանակվեցին
10.05.2018 | 21:39

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՀՀ ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:


Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: Նախագահի հրամանագրի հրապարակումից րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց. «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Վանեցյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Արթուր Վանեցյանը 38 տարեկան է, մեկուկես տասնամյակ աշխատում է ԱԱԾ համակարգում, ունի գնդապետի կոչում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ